Մարտի 25-ին`ժամը 22.04-ին , տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոցի թիվ 7 շենքի հարակից տարածքի երթուղային տաքսիների կայանատեղում, տեղի է ունեցել պայթյուն: Ինչպես հաղորդում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Տեղում հայտնի է դարձել, որ անձը չպարզված քաղաքացին թիվ 45 (պետհամարանիշ՝ 0342 Տ) և թիվ 14 (պետհամարանիշ՝ 3708) երթուղային տաքսիների ուղղությամբ նետել է անհայտ (դեռևս չպարզված) պայթուցիկ սարք: Տեղի է ունեցել պայթյուն:
Երթուղային տաքսիներում ուղևորներ չեն եղել, տուժածներ չկան: Մասամբ վնասվել են ավտոմեքենաները, կոտրվել են ապակիներ:





