AM
30 Մարտ 2011 - 06:56 AMT

Վազգեն Մանուկյանն ու Մարի Յովանովիչը քննարկել են Հայաստանում քաղաքացիական հասարակության խնդիրները

Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը մարտի 29-ին հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչի հետ: Հանրային խորհրդի նախագահն ու ԱՄՆ-ի դեսպանը ՀԽ գրասենյակում տեղի ունեցած հանդիպմանը՝ ի թիվս մի շարք հարցերի, քննարկեցին Հանրային խորհրդի ընթացիկ գործունեությանը և Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացմանն առնչվող հարցեր: