AM
30 Մարտ 2011 - 11:21 AMT

Մարտի 30-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Մեծ պահքի 24 օրը` Միջինքը

Այս տարի մարտի 30-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Միջինքը: Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի` Միջինքը կիսում է Մեծ պահքը` նշվելով Մեծ պահքի 24-րդ օրը: Այդ օրը պահեցողները պահքը պահել չեն դադարում: Սակայն, ըստ ժողովրդական ավանդության, տանտիկինները թխում են բաղարջ, անթթխմոր գաթա, որի մեջ մետաղադրամ են դնում: Այժմ մետաղադրամի փոխարեն արդեն պատրաստի գաթայի մեջ տակից աննշան դնում են թղթի վրա գրված աստվածաշնչյան պատգամ:

Ինչպես հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի Մամլո դիվանը, Միջինցքից սկսած ժամերգույունները երկարում են: Սովորական շարականները փոխվում են ստեղիներով, այսինքն շարականները կատարվում են ավելի ծանր եղանակով: