AM
30 Մարտ 2011 - 11:43 AMT

«Իմ Գարուն»-ը նկարչական մրցույթի հաղթող դպրոցականները կստանան Swarovski հեռադիտակ

BirdLife International կազմակերպությունը, Հայաստանի թռչունների պահպանման միությունը (ASPB) և «Գարնանն Ընդառաջ» ծրագիրը հայտարարում են միջազգային նկարչական մրցույթ «Իմ Գարունը» խորագրով: Ինչպես հայտնել են կազմակերպիչները PanARMENIAN.Net-ին, մրցույթին մասնակցելու համար պետք է գնալ թռչնադիտարկման, տեսնելով գարնան ավետաբերներից մեկին, այցելեք springalive.net կայքն ու ավելացրեք դիտարկումը: Հետո պետք է նկարել «Իմ Գարուն»-ը խորագրով մի նկար:

Մրցույթին կարող են մասնակցել մինչև 16 տարեկան բոլոր դպրոցականները: Այն կմեկնարկի ապրիլի 1-ին և կտևի մինչև հունիսի 21-ը: : Երեխաները իրենց նկարները կարող են ուղարկել [email protected] էլ. հասցեին կամ ուղարկել Հայաստանի թռչունների պահպանման միություն` Պ. Սևակ 7, Երևան 0014, Հայաստան: Միջազգային մրցույթին մասնակցում են շուրջ 36 պետությունների դպրոցականներ: Լավագույն հեղինակներին սպասվում են սքանչելի նվերներ`Swarovski հեռադիտակ և լուսանկարչական ապարատներ: