Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության ու անձնական արիության համար Նիկոլայ Վանյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, հաղորդում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:





