ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Գորիսի քաղաքապետարանում նախարարը և մարզպետը կանցկացնեն խորհրդակցություն, որի ընթացքում կքննարկվեն մարզի նախադպրոցական և հանրակրթական համակարգում իրականացվող ծրագրերի ընթացքը:
Գորիսից նախարար Արմեն Աշոտյանը կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ հանդիպումներ կունենա Հանրապետության ղեկավարության հետ:
ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանի հետ Ա. Աշոտյանը կանցկացնի աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում կքննարկվեն երկու հանրապետություններում կրթական բարեփոխումների ընթացքի ու համադրելիության ապահովման հետ կապված հարցեր, հայտնում է կրթության ու գիտության նախարարության մամլո ծառայությունը:





