AM
1 Ապրիլ 2011 - 10:23 AMT

Ինչո՞ւ դատապարտյալ Ս.Հատսպանյանը վաղաժամկետ չի ազատվել

ԶԼՄ-ների որոշ հրապարակումներում խեղաթյուրել են ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Ս.Հատսպանյանին պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու, ինչպես նաև դատապարտյալի պատժի կրման ընթացքում դրսևորած վարքի վերաբերյալ մանրամասները: Այս մասին ասվում է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ այն պնդումը, թե դատապարտյալը պայմանական վաղաժամկետ չի ազատվում իբր այն դեպքում երբ պատժի կրման ընթացքում չի ստացել որևէ տույժ, մտացածին է: «Դատապարտյալը քեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում ենթարկվել է երկու կարգապահական տույժի: Հատկանշական է հատկապես այն հանգամանքը, որ դատապարտյալը քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգի խախտում է թույլ տվել և կարգապահական տույժի է ենթարկվել նաև ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 19.06.2009թ. որոշմումն իր նկատմամբ կիրառելուց հետո:

Վերոգրյալից բացի տեղեկացնում ենք, որ դատապարտյալ Ս.Հատսպանյանը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից բնութագրվում է բացասական, ինչն էլ փաստում է, որ դատապարտյալը դեռ կարիք ունի պատժի հետագա կրման»,-ասվում է հաղորդագրության մեջ: