AM
3 Ապրիլ 2011 - 10:16 AMT

«Իրավունք»-ի լրագրողը պնդում է, որ իրեն հետապնդում են

Ապրիլի 1-ին , անհայտ անձի կողմից արծաթագույն «Մերսեդես» մակնիշի մեքենայով, օրվա տարբեր ժամերին հետապնդման է ենթարկվել «Իրավունք» թերթի լրագրող Գայանե Զարգարյանը: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին «Իրավունք» թերթից, նույն մեքենան հետապնդել է լրագրողին անգամ գիշերը` ժամը 12:30-ի սահմաններւոմ ընտանիքի հետ տուն վերադառնալիս:

Այս մասին, լրագրողը հայտարարություն է ներկայացրելլ ՀՀ Երեւանի Կենտրոնի ոստիկանություն: