«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վ. Հայոցյանը ապրիլի 1-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում 2011թ. ապրիլի 20-ին ժամը 16.00-22.00-ն (մոտավոր)/ Երևան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում (հանրահավաք) և Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Հ.Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին։
Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը, Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 04.04.2011թ. որոշումով արգելվել է հանրահավաքի անցկացումը նշված վայրում, քանի որ կուսակցության կողմից նախատեսված հանրահավաքի օրը՝ ս/թ. ապրիլի 20-ին, և դրան հաջորդող օրերին ևս Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնք բացառում են տվյալ միջոցառման անցկացումը:
Միաժամանակ առաջարկվել է նախատեսվող հանրահավաքն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը և ժամին` Մատենադարանի հարակից տարածքում, իսկ երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն։





