AM
6 Ապրիլ 2011 - 08:55 AMT

Կապան-Մեղրի ճանապարհին զոհվել է ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայող և ևս մեկ երիտասարդ

Ապրիլի 6-ին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 02.00-ի սահմաններում 27-ամյա Արամ Թարվերդյանի վարած «ԳԱԶ 2410” մակնիշի ավտոմեքենան Կապան-Շվանիձոր-Մեղրի ճանապարհի 80-րդ կմ-ին ընկել է ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը` 25-ամյա Սամվել Ալեքսանյանը տեղում մահացել են, հաղորդում են ՀՀ Ոստիկանության մամլո ծառայությունից:

Նախնական տվյալներով Արամ Թարվերդյանը պայմանագրային զինծառայող էր, ծառայում էր ՌԴ սահմանապահ զորքերում:

Դեպքի առնչությամբ կատարվում է նախաքննություն: