AM
7 Ապրիլ 2011 - 09:20 AMT

Հայտնաբերվել է Ռուսաստանի ոստիկանության կողմից հետախուզվող անձը

Ապրիլի 6-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության ծառայողները Բավրայի հսկիչ-անցագրային կետի տարածքից բերման են ենթարկել 37-ամյա Վարդգես Հ.-ին, որը ս/թ հունվարի 17-ից հետախուզվում էր ՌԴ Մոսկվա քաղաքի Մետրոպոլիտենի ՆԳ վարչության կողմից:

Վարդգես Հ.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին, ասվում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում: