Ապրիլի 12-ին՝ժամը 10.38 ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 17-րդ փողոցի թիվ 19 տան բնակիչ, 1925թ.-ին ծնված Վարդուշ Խաչատրյանը իր տան մեջ փորձել է ինքնահրկիզվել:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել են ԱԻ նախարարությունից, տուժածը տեղափոխվել է Երևան քաղաքի Այրվածքների կենտրոն: Նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր:





