Ապրիլի 15-ին, ժամը 08.40-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Այնթապ գյուղում վրաերթ է տեղի ունեցել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 08.30-ի սահմաններում, 22-ամյա Արթուր Ս.-ն «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով նշված գյուղում վրաերթի է ենթարկել 9-ամյա Մխիթար Համբարձումյանին, որը տեղում մահացել է:
Արթուր Ս.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն, հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջը:





