Ապրիլի 18-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները Կամո գյուղից բերման են ենթարկել 46-ամյա Սուրեն Ա.-ին, որը ս/թ մարտի 3-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքի ՆԳ վարչության կողմից գտնվում էր հետախուզվման մեջ:Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ապրիլի 18-ին, ժամը 14.45-ին, Մարտունի քաղաքի Երևանյան փողոցից բերման են ենթարկել ՌԴ Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանի ՆԳՎ կողմից հետախուզվող, 43-ամյա Ռուդիկ Ա.-ն:Ռուդիկ Ա.-ի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Հետախուզվողներիի հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին, հաղորդում է Ոստիկանության պաշտոնական կայքէջը:





