AM
20 Ապրիլ 2011 - 04:36 AMT

Սանկտ-Պետերբուրգում տեղի կունենա «Մոդեռնիզացումը և ավանդույթները» գիտաժողովը

Ապրիլի 20-22-ը Սանկտ-Պետերբուրգի Պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում տեղի կունենա «Մոդեռնիզացումը և ավանդույթները» խորագրով 16-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովն ունի աղբյուրագիտական և պատմագրական ուղղվածություն և նվիրված է Ասիայի ու Աֆրիկայի երկրներին:

Գիտաժողովի ընթացքում կքննարկվի նաև Օսմանյան կայսրության, Թուրքիայի Հանրապետության և Կովկասի պատմագիտությունն ու աղբյուրագիտությունը: