Ապրիլի 20-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ, բացի մարտի 1-ի և դատաիրավական բարեփոխումներին առնչվող հարցերից, քննարկվել է նաև հոկտեմբերի 27-ի ահաբեկչության` վերջերս խիստ արդիական դարձած թեման: Այս մասին «Ժողվուրդ» թերթը տեղեկացել է նախագահական նստավայրին մոտ կանգնած իր աղբյուրներից: Նշվում է, որ քննարկվել է համեմատաբար ավելի «հին կորիզի» հետ` անդրադառնալով 27-ի վերաբերյալ հրապարակված նյութերին, որից հետո որոշ կուսակցություններ` մասնավորապես ՀՀՄ նախագահ Արա Աբրահամյանի տեղակալ, ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը, դիմեցին իրավապահներին` խնդրելով պարզել հարցի լրջությունը: Երեկ թերթի աղբյուրները համոզմունք են հայտնել, որ այդ ֆորմատով ընդհանուր հավաքը շարունակություն է ունենալու:





