Ինչպես արդեն տեղեկացվել էր Ոտսիկանության կողմից ապրիլի 13-ին, ժամը 11.45-ին, 37-ամյա Էդուարդ Ս.-ն ներկայացել էր ոստիկանության Գավառի բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, այցելելով Գավառ քաղաքի Նալբանդյան փողոցում գտնվող տներից մեկը, որտեղ բնակվում է հորաքույրը, մուտքի մոտ տեսել է հորաքրոջը` 59-ամյա Արշալույս Սարգսյանին` մահացած վիճակում:
Դիակի արտաքին զննությամբ գլխին հայտնաբերվել էին բութ գործիքից ստացած վնասվածքների հետքեր: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 12-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արշալույս Սարգսյանին տանը, երկաթյա լինգով գլխին հարվածելով` սպանել է Գավառ քաղաքի բնակիչ, նախկինում դատապարտված, 30-ամյա Արտակ Խ.-ն:Արտակ Խ.-ն ձերբակալված է:
Դեպքի հանգամանքները պարզվում են:Նախաքննությունը շարունակվում է:





