Ապրիլի 23-ին ժամը 12:30-ին Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի կունենա «Հայոց ցեղասպանությունն ու սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրության բացումը:
Տասնմեկ խորագրից բաղկացած ցուցադրությունը ներկայացնում է մինչև 1915թ., ինչպես նաև Ցեղասպանության ընթացքում ու հետագա տարիներին սկանդինավյան երկրների հասարակության ու անհատ քաղաքացիների կողմից Մեծ Եղեռնը վերապրած հայ որբերին ու կարիքավորներին ցուցաբերած մարդասիրական օգնությունը և հասարակական-քաղաքական արձագանքը:
2011թ. ընթացքում ՀՑԹԻ նախատեսվում է այս ցուցադրությունը ներկայացնել նաև Օսլոյում, Կոպենհագենում և Ստոկհոլմում:





