ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ևս սկսել է ակտիվ կիրառել Facebook սոցիալական ցանցում բացված իր անձնական էջը` որպես քաղաքական հայտարարությունների հարթակ: Facebook-ում Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ երեկ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի արձագանքին, որով վարչապետը գնահատեց Աբրահամյանի հայտարարությունը, թե կառավարությունը փոխել է իր քաղաքականությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամաբ:
«Նախ ասեմ, որ Ազգային ժողովում հնչեցրած իմ տեսակետը ոչ թե քննադատություն էր, այլ եզրահանգում, որը հիմնված էր ՏԻՄ-երում աշխատելու և Կառավարությունում այդ ոլորտը համակարգելու տարիների իմ փորձի վրա: Ինչ վերաբերում է Կառավարության նիստում վարչապետի հայտարարությանը, կրկնեմ իմ այն տեսակետը, որ միշտ կողմնակից եմ եղել լիազորությունների ապակենտրոնացմանը դեպի ՏԻՄ-եր»,–գրել է Աբրահամյանը:
ԱԺ խոսնակը ընդգծել է, որ ինքն ու վարչապետը նույն քաղաքական թիմից են, «անում են նույն գործը` պարզապես տարբեր տեսանկյուններից մոտենալով դրան, բայց ունենալով նույն նպատակը` զարգացած տեսնել ՏԻՄ համակարգը»:
«Եվ միմյանցից նեղանալու բան չունենք, եթե միայն պարոն Սարգսյանն ինձանից չի նեղացել իր վերջին առաջարկը մերժելու համար: Սա, իհարկե, իբրև կատակ»,- նշել է Աբրահամյանը, նկատի ունենալով Տիգռան Սարգսյանի առաջարկը փոխվել պատոններով:





