«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հովանավորեց «Բիզնես գաղափարների շուկա» մրցույթը, որն անցկացվում է Հայաստանի բարձրագույն հաստատությունների ուսանողների շրջանում` Հայասատանի Գործատուների հանրապետական միության աջակցությամբ: Մրցույթն անցկացվում է երիտասարդների զբաղվածության խթանման ծրագրի շրջանակում և ուղղված է ուսանողների շրջանում ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը:
«Այսօր երիտասարդների մեծամասնությունն ունեն շատ թյուր ըմբռնում աշխատանքի շուկայի և գործատուների պահանջների մասին: Այս մրցույթը թույլ կտա զարգացնել իրենց բիզնես-հմտությունները և գործնականում օգտագործել ստացած գիտելիքները: Մենք, մեր կողմից, պատրաստ ենք աջակցելու ներկայացված ծրագրերից առավել հեռանկարայիններին և օգնելու երիտասարդ մասնագետներին մուտք գործել շուկա», – ասաց Հայասատանի Գործատուների հանրապետական միության Գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:
«Բիզնես գաղափարների շուկաե մրցույթը կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և խոշոր բիզնեսի փոխգործակցության անգնհատելի փորձ է: Այս համագործակցությունը վառ օրինակ է, թե ինչպես համատեղ ուժերով մենք կարող ենք աջակցել երիտասարդների զբաղվածության մակարդակի բարձրացմանը և նոր ձեռնարկատերերի սերնդի ձևավորմանը»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Ավելի քան 50 աշխատանք անցան նախընտրական փուլը և այսօր ներկայացվեցին ժյուրիի անդամներին` կազմված կրթության և կառավարման փորձագետներից, ինչպես նաև Գործատուների միության անդամ հանդիսացող կազմակերպությունների ղեկավարներից:
Ժյուրին կընտրի 6 հաղթող, ում կցուցաբերվի ֆինանսական և տեխնիկական աջակցություն` իրենց գաղափարներն իրականացնելու համար:





