AM
24 Ապրիլ 2011 - 14:07 AMT

«Էրեբունի» ՔԿՀ-ում Զատկի տոնի առիթով մատուցվել է պատարագ

Ապրիլի 24-ին, Զատկի տոնի առիթով «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի Ս. Հարություն եկեղեցում ՔԿՀ հոգևոր տեսուչ Ռուբեն աբեղա Զարգարյանի ձեռամբ, մատուցվել է Սուրբ պատարագ: Արարողությանը ներկա էին ՔԿՀ վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանը և «Էրեբունի» ՔԿՀ-ի վարչակազմը` գնդապետ Հովհաննես Պետրոսյանի գլխավորությամբ:

Սուրբ Պատարագի ընթացքում Հայր Ռուբենը ներկաներին փոխանցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունն ու զատկական պատգամը: Այնուհետև նա ուրախություն է հայտնել ձևավորվող համագործակցության և ՔՀԿ վարչության պատրաստակամության համար, որի շնորհիվ հնարավոր է դարձել պատարագի կազմակերպումը, ինչպես նաև տարբեր ձեռնարկների միջոցով ազատազրկվածների հոգևոր կանոնավոր խնամատարությունը:

Սուրբ պատարագի ավարտին եկեղեցու հարևանությամբ տեղակայված խաչքարի մոտ կատարվեց նաև հոգեհանգիստ` ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի: