AM
27 Ապրիլ 2011 - 06:39 AMT

Ֆեյսբուքում պայքարում են Երևանի մետրոյի ուղեվարձի հնարավոր թանկացման դեմ

Ֆեյսբուք ինտերնետային սոցիալական կայքէջում նոր ակցիա է սկսվել Երևանի մետրոյում գների հնարավոր թանկացման դեմ: Արշավը ներկայացված է օնլայն միջոցառման ձևաչափով, որը կրում է «Ոչ մետրոյի թանկացմանը» խորագիրը: Միջոցառման մասնակիցները ապրիլի 26-ին իրենց բողոքն էին հայտնում, միջոցառման «պատին» մեկնաբանությունների և քննարկումների միջոցով դեմ արտահայտվելով մետրոյի ուղեվարձի հնարավոր թանկացմանը` 50-ից 100 դրամի: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց միջոցառման կազմակերպիչ Վարդան Պողոսյանը, ապագայում սպասվում են նաև հրապարակային ակցիաներ, և վիրտուալ տարբերակը միայն սկիզբն է: