Վաղը՝ ապրիլի 28-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքը ջրբաժան չի լինելու, կկայանա երկխոսություն: Այդ մասին հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում՝ անդրադառնալով վաղը կայանալիք ՀԱԿ հանրահավաքին: «Միանգամից ասեմ, վաղը այդ երկխոսությունը բերելու է նրան, որ իշխանությունն իրար մեջ կիսելու են, դաշինք գուցե չլինի»,-ասել է նա:
Իր հերթին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանն ասել է թե «երկխոսությունը շատ դրական և լիրիկական հասկացություն է»: «Քաղաքականության մեջ երկխոսությունը բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, իսկ եթե այդ երկխոսության որոշ երանգներ ստացվեն, դա վատ կլինի ժողովրդի համար»,-ասել է պատգամավորը:





