AM
29 Ապրիլ 2011 - 11:03 AMT

Մալաթիա-Սեբաստիայի մի շարք շրջաններում մայիսի 2-3 ջուր չի լինելու

«Երևան ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարավերականգնողական աշխատանքների հետ կապված,

ս.թ. մայիսի 2-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 3-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 1 – Բ 4 զանգվածների, Իսակովի պողոտայի, Եռաբլուրի տարածքի, Հաղթանակ գյուղի 1-5 և 11 փողոցների, ինչպես նաև Թաիրով, Փարաքար գյուղերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: