AM
6 Մայիս 2011 - 05:44 AMT

«Բազե» ակումբը հայտարարում է լուսանկարների մրցույթ՝ «Պաշտպանենք երեխաներին տարին ոչ մեկ օր» խորագրով

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Բազե» ակումբը հայտարարում է լուսանկարների մրցույթ՝ «Պաշտպանենք երեխաներին տարին ոչ մեկ օր» խորագրով՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Մրցույթին ներկայացվող լուսանկարները պետք է արծարծեն երեխաների հիմնախնդիրները:

Մրցույթին կարող են մասնակցել և պրոֆեսիոնալ, և ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչները: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մինչև 3 լուսանկար: Լուսանկարները պետք է լինեն JPEG, JPG ձևաչափի, A4 չափի և ունենան բարձր որակ: Աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` նշելով լուսանկարի խորագիրը, հեղինակի անունը, ազգանունը, տարիքը և հեռախոսահամարը։ Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը մայիսի 25-ն է։ Լավագույն 3 լուսանկարները, որոնք կընտրվեն պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, կարժանանան մրցանակի։

«Պաշտպանենք երեխաներին տարին ոչ մեկ օր» խորագրով մրցույթի նպատակն է երեխաներին մշտապես պահել հասարակության ուշադրության կենտրոնում և կոչ անել հասարակության տարբեր շերտերին հետևողական լինել երեխաների իրավունքների պաշտպանությանը: