AM
6 Մայիս 2011 - 13:19 AMT

ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 28 հարց

Մայիսի 6-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ մայիսի 10-12-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը: ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 28 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 109 հարց, միջազգային 8 պայմանագիր:

Չորրորդ գումարման ԱԺ իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ մայիսի 10-12-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն մայիսի 10-ի ԱԺ նիստում, հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: