AM
6 Մայիս 2011 - 16:59 AMT

Արարատի մարզի և Երևանի երիտասարդները մայիսի 8-ին կկազմակերպեն էկոլոգիական հեծանվարշավ դեպի Արարատ

Հայաստանի Արարատի մարզի և Երևան քաղաքի երիտասարդները մայիսի 8-ին կկազմակերպեն էկոլոգիական հեծանվարշավ դեպի Արարատ և ռոք համերգ: Մայիսի 8-ին` առավոտյան 10:00-ին, երիտասարդները դուրս կգան Երևանում հեծանիվների ՀՎԶ արհեստանոցից և կշարժվեն Երևան – Այնթափ – Մասիս – Արտաշատ – Արարատ – Երևան երթուղով: Ժամը 15:00-ին նրանք կլինեն Արարատ քաղաքում, որտեղ այդ ժամին կմեկնարկի ռոք համերգը: