AM
11 Մայիս 2011 - 08:03 AMT

ՀՀ խորհրդարանն այսօր ընդունել է մի շարք օրինագծեր

ՀՀ Ազգային ժողովն այսօր ընդունեց «ՀՀ ում տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 82 «կողմ», առանց «դեմ» և «ձեռնպահ»-ի խորհրդարանը ընդունեց որոշումը:

ԱԺ-ն քվեարկեց և 2-րդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Հաստատագրված վճարների մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը:

ՀՀ պատգամավորները քվեարկեցին նաև կառավարության ներկայացրած «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի նախագծին կից 2-րդ փուլում ավելացված «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի ազատ տնտեսական գոտու տարածքներում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի օգտին:

Կառավարության ներկայացրած «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը ևս արժանացան ԱԺ հավանությանը:

ԱԺ առաջին ընթերցմամբ քվեարկեց նաև «Հանրակրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի օգտին: