«Մեգա Պանտերա» ընկերությունը տեղեկացնում է, որ ընդլայնվել է ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ցանկը` «ՀայՌուսԳազարդ» ընկերության եվս 1 մասնաճյուղով: Այսուհետ, ՀՀ Գավառ քաղաքի բնակիչները կարող են գազի սպասարկման և սպառած գազի դիմաց վճարումներ կատարել «ՄեգաՓեյ» ակնթարթային վճարումների համակարգի տերմինալային ցանցի կամ վճարման կետերի միջոցով:
Վճարումները կարելի է կատարել նաև «Մեգա Պանտերա» ընկերության հետ համագործակցող բանկերի մասնաճյուղերում, մասնավորապես՝ Անելիք բանկ, Հայկական զարգացման բանկ, ՊրոԿրեդիտ բանկ:
«Ավելացնելով մեր համակարգում «ՀայՌուսԳազարդ» ընկերության ևս 1 մասնաճյուղ, մենք գրեթե ծածկում ենք այդ ընկերության կողմից սպասարկվող ՀՀ բնակավայրերի 85 տոկոսը, իսկ մինչև տարվա վերջ նպատակ ունենք ծածկել այն 100 տոկոսով» – ասել է ընկերության առևտրային տնօրեն Գեորգի Խուրշուդյանը:
Վճարումները կատարվում են շատ հեշտ և պարզեցված եղանակով. անհրաժեշտ է տերմինալից ընտրել «կոմունալ վճարումներ» բաժինը, սեղմել «գազ» անվանմամբ կոճակը, ընտրել բնակվայրի անվանումը, հավաքել բաժանորդային քարտի համարը կամ հեռախոսահամարը, տեսնել պարտքի չափը և կատարել վճարում:
Բոլոր տեսակի վճարումները կատարվում են 0% միջնորդավճարով, այսինքն բաժանորդի կողմից մուտքագրված գումարը ամբողջությամբ փոխանցվում է իր հաշվին:





