AM
12 Մայիս 2011 - 11:08 AMT

Հաստատվել են Հայաստանի մի շարք ուսումնական հաստատությունների ռեկտորների ընտրության արդյունքները

Հայաստանի կառավարությունը հաստատել է «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ», «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ների ռեկտորների պաշտոններում համապատասխանաբար Արմեն Մազմանյանի, Կորյուն Աթոյանի և Դերենիկ Դումանյանի ընտրության արդյունքները։