AM
14 Մայիս 2011 - 09:42 AMT

«Ֆորդ»-ը ընկել է ձորը` Որոտան գետի մեջ, ինչի արդյունքում հինգ տարեկան երեխա է մահացել

Մայիսի 13-ին հիվանդանոցից ոստիկանության Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 10.45-ին մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1965 թ. ծնված Աննա Գ.-ն, 1966 թ. ծնված Ալլա Պ.-ն, 1990 թ. ծնված Աշոտ Ա.-ն, ինչպես և 1957 թ. ծնված Քաջիկ Աղագուլյանի և 1995 թ. ծնված Անդրանիկ Պետրոսյանի դիակները:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 08.00-ի սահմաններում, Քաջիկ Աղագուլյանի վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 181-րդ կմ-ին ընկել ձորը` Որոտան գետի մեջ, ինչի հետևանքով Ք. Աղագուլյանը և նրա ուղևոր Անդրանիկ Պետրոսյանը տեղում մահացել են, իսկ նշված երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: