AM
16 Մայիս 2011 - 11:03 AMT

Հայաստան է գալիս Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերը

Մայիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությունը:

Երեւանում Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Պատվիրակության անդամները կհանդիպեն ԱԺ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի անդամների հետ:

Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: