AM
28 Մայիս 2011 - 10:23 AMT

Սերժ Սարգսյանը Հանրապետության օրը նշել է Սարդարապատում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, մասնակցել Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներին:

Հանրապետության ղեկավարը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, այնուհետև ներկա է գտնվել Հանրապետության տոնի կապակցությամբ հուշահամալիրում կազմակերպված ժողովրդական տոնախմբությանը և համերգին, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: