Մայիսի 29-ին`ժամը 23-ի սահմաններում Սևան-Երևան ավտոմայրուղու 38-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:Դեռևս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 21 ԼՍ 031 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդ,1986թ.-ին ծնված Հրաչիկ Մկրտչյանը, ուղևորներ` 1988թ.-ին ծնված Անդրանիկ Գալստյանը և Ալվինա Խոսրովյանը տեղում մահացել են, իսկ 1976թ.-ին ծնված Քրիստինե Ենոքյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ հրշեջ-փրկակարների կանչի վայր հասնելը շտապօգնության ավտոմքենաներով տեղափոխվել Չարենցավան քաղաքի հիվանդանոց, այնուհետև` Երևան քաղաքի «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:Հրշեջ-փրկարարների ուժերով դիակները դուրս են բերվել ավտոմեքենայից:Բժիշկների գնահատմամբ` Ք.Ենոքյանի առողջական վիճակը ծանր է:





