AM
31 Մայիս 2011 - 04:20 AMT

Ահմադինեժադը ցանկություն է հայտնել հանդիպելու Ռոբերտ Քոչարյանի՞ն

Հայաստանի իշխանական շրջանակներին մոտ կանգնած «Ժամանակ»-ի աղբյուրները հայտնում են, որ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը ՀՀ նախագահի աշխատակազմին տեղեկացրել է, որ հունիսի 6-ին Երևան ժամանող Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ցանկություն ունի հանդիպելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Ահմադինեժադի ցանկության մասին ԻԻՀ դեսպանն արդեն հայտնել էՀայաստանի երկրորդ նախագահի գրասնեյակին: «Այս օրերին ՀՀ իշխանությունները փորձելու են ամեն ինչ անել Ահմադինեժադի օրակարգից Ռ. Քոչարյանի հետ նախատեսված հանդիպումը հանելու համար, սակայն դա կարծես նրանց չի հաջողվելու»,- նշում է թերթը: