AM
3 Հունիս 2011 - 11:26 AMT

Նորքի 7-րդ զանգվածում բացվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր սպասարկման կենտրոն

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է տեղեկացնել, որ Երևանում` Նորքի 7-րդ զանգվածում, բացվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի նոր սպասարկման կենտրոն: Այն գործում է Ավետիսյան 48/1 հասցեում` «Սթար» սուպերմարկետի տարածքում:

Այստեղ ևս այցելուները կարող են ստանալ բարձրակարգ սպասարկում և հանգամանալից տեղեկություններ ընկերության կողմից առաջարկվող բոլոր ծառայությունների և սարքերի վերաբերյալ:

Սպասարկման կենտրոնն աշխատում է երկուշաբթիից` շաբաթ, ժամը 9:00-ից 18:00-ը: