Թուրքիայի նախագահ Ահմեթ Նեդջեթ Սեզերն այցելել է Անկարայում Թուրքիայի «Գյուլհանե» զինվորական հոսպիտալում հետազոտվող Ադրբեջանի ղեկավար Հեյդար Ալիեւին: Այդ մասին «Ինտերֆաքս-Ադրբեջան» գործակալությանը հաղորդել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմում: Աղբյուրի համաձայն, Թուրքիայի նախագահը հետաքրքրվել է Ալիեւի առողջական վիճակով: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ միջազգային քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:





