AM
10 Հունիս 2011 - 13:27 AMT

«Նարեկացի» արվեստի միությունում կցուցադրվի Անդրանիկ Մարգարյանի մասին ֆիլմ

Հունիսի 10-ին «Նարեկացի» արվեստի միության Երևանի կենտրոնում

կկայանա «Հաղթաբերի ճամփան» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը:

Ռուբեն Հովհաննիսյանի 25 րոպե տևողությամբ ֆիլմը նվիրվում է հասարակական-քաղաքական գործիչ, 2000-2007թթ. Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 60-րդ տարեդարձին և ներկայացնում է նրա դերը հայոց պետականության կայացման գործում:

Դիտումը կազմակերպվել է «Անդրանիկ Մարգարյան» ընկերախումբի նախաձեռնությամբ, որը ամեն տարի նմանատիպ միջոցառումներ է անց կացնում: Դիտմանը ներկա են լինելու բարձրաստիճան հյուրեր, պետական պաշտոնյաներ: