AM
20 Հունիս 2011 - 12:43 AMT

ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների գլխավոր հովանավորը

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ու ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստորագրել են պայմանագիր, համաձայն որի` ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների գլխավոր հովանավոր:

Հավատարիմ մնալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր օրակարգին` ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Հայաստանում ամենամեծ ժողովրդականությունը վայելող մարզաձևի` ֆուտբոլի, տարածմանն ու զարգացմանը: Ժողովրդականությունն է այն գլխավոր գործոնը, որը ՎիվաՍել-ՄՏՍ-ին մղում է աջակցելու Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիային: Ինչպես անցյալում, այսուհետ նույնպես` ընկերությունը պատրաստ է օգնության ձեռք մեկնել այն բոլոր միջոցառումներին ու ծրագրերին, որոնց նպատակն է Հայաստանը ներկայացնել որպես ֆուտբոլի հարուստ ավանդույթներ ունեցող երկիր:

Ինչպես ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործուն մասնակցություն ունի երկրի հասարակական կյանքում` հանրապետությունում սպորտի մասսայականացմանն ու առողջ ապրելակերպի տարածմանը շարունակաբար ընդառաջելու հարցում: