45 մլն դոլար գնահատված «Սեւան-Հրազդան կասկադ» ՓԲԸ գույքային համալիրը ըստ պայմանագրի կփոխանցվի Ռուսաստանի «ՌԱՈ ԵԷՍ» ընկերության սեփականությանը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանն է հայտարարել Կասկադի գլխավոր տնօրեն Մ.Հակոբյանը, փոխանցման գործընթացը կավարտվի մինչեւ ընթացիկ տարվա սեպտեմբեր: Բացի այդ, ռուսական ընկերությանը փոխանցվել են KFW գերմանական բանկին Հայաստանի կառավարության շուրջ 20 մլն դոլարի վարկային պարտավորությունները: Նշենք, որ բանկի կողմից վարկը տրամադրվել էր Սեւան-Հրազդան կասկադի համալիրի մեջ մտնող Քանաքեռի ՀԷԿ-ի արդիականացման համար: Մ.Հակոբյանը հաղորդել է, որ կասկադը փոխանցվում է Հայկական ԱԷԿ-ի կողմից միջուկային էներգիայի օգտագործումից գոյացած պարտքի դիմաց: Այսօր կասկադը օրեկան 1,3 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա է արտադրում:





