Այսօր՝ հունիսի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության երկրորդ բաժնի գլխավոր մասնագետ Վրեժ Դավթյանը:
Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ին ԱԱԾ մամուլի կենտրոնից, վերջինս Երևանի բնակչի կողմից իրականացվող շինարարակական աշխատանքների կապակցությամբ համապատասխան խախտումներ չարձագանքելու համար նրանից պահանջել և ստացել է 150.000 ՀՀ դրամ գումար:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը:





