AM
15 Հուլիս 2011 - 13:45 AMT

ՌԴ հյուրանոցների ու ռեստորանների ֆեդերացիայի անդամ. Մոսկվայում չկա որակյալ հայկական ռեստորան

Մոսկվայում չկա ոչ մի որակյալ հայկական ռեստորան: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ հյուրանոցների ու ռեստորանների ֆեդերացիայի անդամ Գայանե Բրեիովան, Մոսկվայում հայկական ռեստորան բացող մարդիկ հավանաբար ավելի շատ բիզնեսով են զբաղվում, քան հայկական խոհանոցը ներկայացնելով: «Մոսկվայում հայկական ռեստորան են բացում մարդիկ, որոնք մեծ գումարներ ունեն և որոնց համար դա ընդամենը բիզնես է: Չկա հայկական ռեստորան, որով մենք կարող ենք հպարտանալ և որը կներկայացներ հայկական խոհանոցը»,-ասել է նա՝ հավելելով, որ հայկական ռեստորաններում աշխատում են ֆրանսիացի խոհարարներ:

Բրեիովան նշել է նաև, որ ռեստորանի սեփականատերը պետք է սիրի իր գործը: «Ռեստորանային գործը դադար չունի, այն մեծ էներգիա է պահանջում»,-ասել է նա:

Գայանե Բրեիովան, որը ռեստորաններ ունի Մոսկվայում և Պրահայում, խոստովանել է, որ կցանկանար նաև հայկական ռեստորան բացել: