AM
20 Հուլիս 2011 - 12:05 AMT

ՀԲ և ԴԱՀԿ ներկայացուցիչները քննարկել են «էլեկտրոնային վարույթ» համակարգի ներդրմանն առնչվող հարցեր

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի «Դատաիրավական բարեփոխումների» երկրորդ ծրագրի վերահսկողության առաքելության պետական հատվածի կառավարման ներկայացուցչներ Դավիթ Մելիքյանին և Կլաուս Դեքերին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները դրական են գնահատել ՀԲ-ի և ԴԱՀԿ-ի հետ համագործակցության արդյունքները և այդ համատեքստում կարևորել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ ծառայությունում իրականացված բարեփոխումները: Մասնավորապես՝ նոր ռազմավարական գործողությունների ծրագրերի շրջանակում քննարկվել են «էլեկտրոնային վարույթ» համակարգի ներդրմանն առնչվող հարցեր:

Միհրան Պողոսյանը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի կողմից ԴԱՀԿ ծառայությանը ցուցաբերած աջակցության համար և հույս հայտնել, որ փոխգործակցությունը շարունակական կլինի:

ՀԲ-ի ներկայացուցիչները վերահաստատել են իրենց կազմակերպության պատրաստակամությունը` հնարավորինս օժանդակելու ԴԱՀԿ ծառայության ծրագրերի իրականացման գործընթացներին, հայտնում է ԴԱՀԿ մամլո ծառայությունը: