Օգոստոսի 4-ին Մարքեթինգի հայկական ակումբի անդամները կառավարությունում հանդիպեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։
Մարքեթինգի ակումբի անդամները հուլիսի 13-ին դիմել էին վարչապետին՝ խնդրելով օժանդակել մասնագիտական գրականության ձեռքբերման հարցում։ Արձագանքը չէր ուշացել, և օգոստոսի 4-ին երիտասարդ մարքեթոլոգները ստացան իրենց մասնագիտական աճին խիստ անհրաժեշտ գրականությունը։
ՀՀ վարչապետը երիտասարդներին նվիրեց մասնագիտական գրքերի գրադարան (Джон Грант "Маркетинг века",Расселл Л.Акофф "О менеджменте", Джек Траут "Сила Простоты", Торстен Нильсон "Конкурентный брендинг" և այլն):
ՀՀ վարչապետը ծանոթացավ Մարքեթինգի հայկական ակումբի գործունեությանը և նպատակներին։ Տ. Սարգսյանը կարևորեց ակումբի անդամների ցուցաբերած հետաքրքրությունը, քանի որ երիտասարդները պետք է քաջատեղյակ լինեն աշխարհում ընթացող տնտեսական զարգացումներին։
ՀՀ վարչապետն ապագա տնտեսագետներին տվեց խորհուրդներ, պատմեց իր առաջիկա այցերի և գիտական աշխատանքների մասին: ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց աջակցել նրանց հետագա գործունեության մեջ։





