AM
17 Օգոստոս 2011 - 13:28 AMT

Հրաչյա Աղաջանյանը նշանակվել է Դանիայում Հայաստանի դեսպան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 17-ին հրամանագիր է ստորագրել Հրաչյա Աղաջանյանին Դանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Կոպենհագեն): Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, Սերժ Սարգսյանի այլ հրամանագրով Արա Այվազյանն ազատվել է Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից: