AM
22 Օգոստոս 2011 - 07:24 AMT

Հեծանվորդներին թույլ չեն տալիս հաց ուտել Գառնիի ձորում

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում 10-15 հեծանվորդների արգելում են հաց ուտելու համար իջնել Գառնիի ձորը: Բջջային հեռախոսներով նկարահանված տեսանյությում հեծանվորդներին ասում են, որ եթե ուզում են, կարող են վճարել ու շարունակել ճանապարհը: Այլապես կարող են սնունդը թողնել վերևում և միայն այդ դեպքում իջնել ձորը տեսնելու:

Տեսանյութի հեղինակն ահազանգում է. «Գառնիի սիմֆոնիան աղբանոց է դարձել, իսկ մուտքի մոտ մասնավոր անձինք մուտքի վճար են գանձում պետությամբ պահպանվող հուշարձանի տարածք մտնելու համար … նախարարությունները պետք է պատասխան տան …»: