Մադրիդյան սկզբունքները հիմնարար են և պարունակում են բոլոր անհրաժեշտ բազային սկզբունքները, որոնք նպաստում են խաղաղ ճանապարհով ԼՂ հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան ադրբեջանական «Զերկալո» թերթին տված հարցազրույցում:
«Այսօր ոչ մի դրական արդյունք չկա: Եթե առաջիկայում չլուծել այս հարցը, ապա այն կարող է ավելի երկար ձգվել»,- հայտարարել է նա և հավելել, որ հակամարտությունը շարունակում է մնալ ապակառուցողական և վտանգավոր իրավիճակում:
Նա նաև իր անհանգստությունն է հայտնել շփման գծում աճող լարվածության հետ կապված` միաժամանակ հիշեցնելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի զրույցների մասին, երբ Օբաման խորհուրդ է տվել ավելի խիզախ լինի խնդրի լուծման մեջ:





