Այսօր տեղի կունենա ուսուցիչների վերապատրաստման համար համապատասխան կազմակերպություների մրցույթ: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նա նշեց, որ կընտրվեն կազմակերպություններ, որոնք կարող են իրականացնել տնօրենների հավաստագրում և ուսուցիչների վերապատրաստում: Հաղթող կազմակերպություններն իրենց աշխատանքը կսկսեն առաջիկա օրերին:
«Դպրոցների տնօրենները ներկայացրել են այն ուսուցիչների ցուցակը, որոնք մասնակցելու են ատեստացիային: Ուսուցչական կոլեկտիվի շուրջ 20 տոկոսը պետք է անցնի ատեստացիա»,- ասաց բանախոսը: Նա նշեց, որ գործընթացի գրավչությունը մեծ է, քանի որ երկրորդ փուլով ուսուցիչը ստանում է «տարակարգ», ըստ որի ավելանում է աշխատավարձի չափը. «Նպատակը լավագույն ուսուցիչների խրախուսումն ու գնահատումն է»:
Նարինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ շուտով կսկսվեն ուսուցչի օրվա տոնակատարությունների նախապատրաստական ախատանքերը: Նախարարի հանձնարարությամբ տոնը նշվելու է հնարավորինս շքեղ: Նուն օրը կամփոփվեն նաև «Լավագույն ուսուցիչ» մրցույթի արդյունքները:





