AM
2 Սեպտեմբեր 2011 - 12:33 AMT

Հիլարի Քլինթոնը հորդորում է Թուրքիային չփչացնել հարաբերություններն Իսրայելի հետ

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Փարիզում հանդիպման ժամանակ, հորդորել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին չվատթարացնել հարաբերություններն Իսրայելի հետ, հաղորդում է ZMAN-ը:

Քլինթոնը մտավախություն է հայտնել, որ «Մարմարա» նավի վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցի վաղաժամ հրապարակումը և այն, որ Իսրայելը հրաժարվում է ներողություն խնդրել, կարող է նոր ճգնաժամի պատճառ դառնալ երկու երկրների միջև հարաբերություններում, որոնք երկուսն էլ ԱՄՆ ռազմավարական դաշնակիցներն են տարածաշրջանում:

ՄԱԿ-ի զեկույցի պատճենը հրապարակվել է սեպտեմբերի 1-ին The New York Times-ում: Հանձնաժողովը եզրակացության է եկել, որ հրեաները զենք են կիրառել նավի վրա ինքնապաշտպանության նպատակով: Զեկույցը քննադատում է դեպի Գազա տորմիղի ուղևորության կազմակերպիչներին, անպատասխանատու համարելով նրանց վարքագիծը: Սակայան, միևնույն ժամանակ, ըստ հաշվետվության, Իսրայելի հատուկ նշանակության մարտիկները անհամաչափ ուժ են կիրառել:

Թուրքիայի ԱԳՆ դեմ է նման մեղմ ձևակերպմանը և ներղություն է պահանջում է Իսրայելից:

Մինչդեռ Իսրայելի քաղաքական գործիչները արձագանքում են Թուրքիայի վերջնագրին: Քնեսեթի պատգամավոր Դանի Դանոնը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ներողություն խնդրի Իսրայելից, իսկ Քնեսեթի պատգամավոր Հանին Զոաբին հայտարարաել է, որ ոչ մի զեկույց չի կարող օրինականացնել Գազայի հատվածի շրջափակումը: