Այսօր կհրապարակվեն 2010թ. «Լավագույն գիտական աշխատանք» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների անունները: Այն ավանդաբար անցկացվում է 2008թ-ից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկականկոնգրեսի կողմից:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից PanARMENIAN.Net-ի թղթակցին ասացին, որ հայտարարված 14 անվանակարգերում ներկայացվել են 37 գիտական հոդվածաշարներ, մենագրություններ։ Մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականները մրցել են «Հայագիտություն և ազգագրություն», «Պատմություն», «Արևելագիտություն», «Քաղաքագիտություն և իրավագիտություն» և այլ անվանակարգերում։ Ընդ որում, մասնակցել են երիտասարդներ ոչ միայն ԳԱԱ-ից, այլև տարբեր բուհերից ու գիտական կառույցներից։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահությունում ժամը 12։00-ին։





